Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Մարսողական համակարգ

Լյարդի մասնակի փոխպատվաստումը պակաս արդյունավետ չէ

Լյարդի մասնակի փոխպատվաստումը պակաս արդյունավետ չէ

Միացյալ Նահանգներում լյարդի փոխպատվաստման սպասող հիվանդների շուրջ 10 տոկոսին չի հաջողվում մինչև վիրահատության օրը կենդանի մնալ: Խնդրի լուծման տարբերակներից մեկը մասնակի փոխպատվաստումն է, երբ օրգանը երկու մասի է բաժանվում եւ, հետեւապես, երկու հիվանդի ներպաստվաստվում, տեղեկացնում է FoxNews-ը:

Բանը նրանում է, որ լյարդն ինքնատիպ հատկություն ունի՝ այն կարող է վերարտադրվել, այսինքն, ներպատվաստված կես օրգանը ժամանակի ընթացքում մեկ ամբողջականի վերածվելու հատկություն ունի:

Լյարդի հետ կապված խնդիրները կարող են ալկոհոլային կախվածության, հեպատիտ B-ի եւ C-ի կամ ոչ ալկոհոլային ստեատոհեպատիտի՝ լյարդի մեջ ճարպերի կուտակում հրահրող հիվանդության արդյունքում ի հայտ գալ:

2004թ. ապրիլ ամսից մինչ 2012թ. հունիս ամիսներն ընկած ժամանակահատվածում Քլիվլենդի բժշկական կենտրոնի մասնագետները 25 հիվանդի մասնակի փոխպատվաստման են ենթարկել, իսկ 121 հիվանդի՝ ամբողջական: Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ կիսատ լյարդով ներպաստվաստված հիվանդների 80 տոկոսի պարագայում հաջողվել է հինգ տարի տեւողությամբ կյանք ապահովել, իսկ ահա ամբողջական լյարդ ունեցողների 81,5 տոկոսն է նշված շեմը հատել:

Բացի այդ, թե՛ կիսատ, եւ թե՛ ամբողջական օրգանով ներպատվաստված հիվանդների մոտ առաջացող բարդությունները նույնական են՝ լյարդում արյան փոքր խցանումներ, ինչպես նաեւ օրգանի նախնական շրջանին հատուկ անկանոն աշխատանք: Անհաջող փոխպատվաստումների մասնաբաժինը եւս երկու դեպքերի համար գրեթե նույնն է:

Հարկ է նշել, որ լյարդը երկու հավասար մասերի բաժանել հնարավոր չէ: Սովորաբար բաժանված հատվածներից մեկը ամբողջի 35-40, եւ մյուսը՝ 65-70 տոկոսն է կազմում: Մասնակի փոխպատվաստման առավելություններից մեկն էլ այն է, որ փոքր կազմվածք ունեցող մարդիկ կարող են թեկուզ կիսատ, բայց՝ համապատասխան չափերի օրգան ստանալ:


Մասնակի փոխպատվաստման պրակտիկան, այնուամենայնիվ, տեխնիկական բարդությունների պատճառով, լայն տարածում չի ստանում: Վիրաբույժները ստիպված են ո՛չ միայն օրգանը, այլ նաեւ՝ արյունատար անոթները կիսել, երբեմն՝ մանրադիտակի օգնությամբ, եւ այդ ամենը դոնորի՝ հիմնականում անկենդան մարմնի մեջ:

Բացի այդ, չափագրումներ կատարելու եւ անհրաժեշտ քաշ ունեցող հիվանդների միջեւ ընտրություն կատարելու համար ընդամենը 24 ժամ է տրվում:

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. med.news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ